Լեւոն Շանթ:Փոթորիկ
Ու դուրսը մութ անթափանց.
ոչնչացումը լույսի.
պատուհանիս դեմ հակած`
կեցած եմ լուռ, մեկուսի:
Ու հովն է, որ մոլեգնոտ,
կարծես ոհմակ գայլեու,
կոռնա հանկարծ դեմքիս մոտ
ու խույս կուտա ա'լ հեռու:
Ու բյուր մատերն անձրեւի
պատուհանիս երեսին
կը նվագեն խոլ, վայի
երգերեն մին քաոսին:
ԼԵՒՈՆ ՇԱՆԹ, Երկեր, Սովետական Գրող 1989
No comments:
Post a Comment