Friday, July 10, 2015

Յովհաննէս Ասպետ։ ՅԱՍՄԻԿԸ

Հին ճամբուն մօտ յասմիկներ սիրական,
Դեռ մատղաշ ծիլերով կը ծաղկէին,
Սիրտ տուի իրենց բոյրին, նրբութեան,
Քաղեցի իմ ծաղիկը՝ սիրածին:

Ո՜հ, կուրծքիս վրայ դրի գգուանքով,
Ու համբուրեցի սիրտը՝ ծաղիկիս.
Քանի մ՛օր վերջ տեսայ աւաղելով,
Ըսի, հողմեր տարեր են սիրականիս

Բոյր ու հմայք.
Հիմա նա չոր ծաղիկն է
Յիշատակիս:


Յովհաննէս Ասպետ
18/06/1963
Պոլիս

No comments: