Friday, July 03, 2015

ՌՈՒԲԷՆ ՍԵՒԱԿ։ Հայաստան

Ո՞վ կու լայ այսպէս խշտեակիս շէմքին.
-Քո՛յր, ղարիբն է, բաց:

Կմա՞խք մը կ՛անցնի դուրսէն լալագին.
-Սովն է, դուռըդ բաց:

Տապա՞րն է ջախջախ դրանըս կուրծքին.
-Ջարդն է, դուռըդ բաց:


1909

No comments: