Յովհաննէս Ասպետ։ Սիրոյ Ցաւը
Ձօնուած է օրիորդ Մարի Գէշիշեանին
Յամրագին օրերը միապաղաղ անցնում են,
Ու քանի նրանք անյոյս ու անհետք կորում են,
Սիրտս անգոհ նրանց պէս լուռ դատարկվում է,
Իմ հոգում նրա ցաւը՝ անդարման աճում է։
Խամրում են սիրոյ ծաղիկները նրա հոգում,
Նրա սիրատենչիկ հայեացքների շուքին տակ,
Ու նրա վհատող հոգու անծիր խորքերում,
Ցամաքում է յոյսերով կուտակուած մի սիրուն ակ։
Հորիզոնում ինձ կանչում են հարազատ ձայներ,
Իսկ նրա թաքուն սէրը՝ օրէ օր հիւծում է,
Քանի ես տարտամ գնում եմ անյայտ հեռուներ,
Ա՜հ, նրա հոգու ցաւը՝ անդարման աճում է։
Յովհաննէս Ասպետ
20/05/1966 Այնճար, Լիբանան
No comments:
Post a Comment