Monday, July 11, 2016

Յովհաննէս Շիրազ։ Մենք խաղաղ էինք

Մենք խաղաղ էինք մեր լեռների պէս,
Դուք հողմերի պէս խուժեցիք վայրագ.

Մենք ձեր դէմ ելանք մեր լեռների պէս,
Դուք հողմերի պէս ոռնացիք վայրագ.

Բայց մենք յավերժ ենք մեր լեռների պէս,

Դուք հողմերի պէս կը կորչէք վայրագ։

No comments: