Յովհաննէս Շիրազ: Երբ ես էլ…
Երբ ես էլ մի ջինջ պատանի դարձայ,
Մայրըս ինձ ասաց. «Արհեստի՛ գընա,
Արհե՛ստ սորվիր, մի՛ լինի նազուկ,
Արհեստն է մարդուն ոսկի բիլազուկ»։
Ա՜խ, ի՛նչ իմանար մայրըս այն օրին,
Եւ ի՛նչ գիտենար իմ միտքը մանուկ,
Որ դեռ օրօցքում իմ սրտի թեւին
Բախտը կապել էր ոսկի բիլազուկ։
No comments:
Post a Comment