Տաթև Չախեան։ Լեռներով շրջապատված ճահճոտ լճում...
Լեռներով շրջապատված ճահճոտ լճում
ապրում ենք ես ու երկու-երեք միլիոն ծանոթ ձուկ։
Ծովի մասին լսած բիձեքը վաղուց մեռել են։
Ժայռերը չեն շարժվում. հարմարվել ենք։
Ու մենք ձանձրանում ենք առավոտյան,
ու մենք ձանձրանում ենք կեսօրին,
մինչև գալիս է հյուրն ու մի տափակ քար գցում ջուրը։
Մենք՝ հուզմունքից շնչակտուր, թպրտում ենք,
ցատկոտում վեր-վար, բերանքսիվայր
լողում՝ շուրջպար բռնած, ոլոր-բոլոր-մոլոր,
պարուրաձև, գլանաձև, ձվաձև։
Ու մենք ձանձրանում ենք երեկոյան,
ու ձանձրանում ենք գիշերը...
Բացվում է օրը, ու սպասում ենք հյուրին։
Ծովի մասին լսած բիձեքը վաղուց մեռել են։
Ժայռերը չեն շարժվում. հարմարվել ենք։
Ու մենք ձանձրանում ենք առավոտյան,
ու մենք ձանձրանում ենք կեսօրին,
մինչև գալիս է հյուրն ու մի տափակ քար գցում ջուրը։
Մենք՝ հուզմունքից շնչակտուր, թպրտում ենք,
ցատկոտում վեր-վար, բերանքսիվայր
լողում՝ շուրջպար բռնած, ոլոր-բոլոր-մոլոր,
պարուրաձև, գլանաձև, ձվաձև։
Ու մենք ձանձրանում ենք երեկոյան,
ու ձանձրանում ենք գիշերը...
Բացվում է օրը, ու սպասում ենք հյուրին։
Տաթև Չախեան
© 2018 Tatev Chakhian
http://www.tatevchakhian.com
No comments:
Post a Comment