Thursday, November 01, 2007

Զահրատ: ՄԱՅՄՈՒՆ

Մայմուն որ կ՛ըսեմ կապիկ չկարծէք
Տան սեւ փիսիկին անունն է
Փիսիկ որ կ՛ըսեմ աղուոր չկարծէք
Աշխարհիս ամէնէն տգեղ կատուն է

Սեւ է որ կ՛ըսեմ սեփսեւ չկարծէք
Սեւութեանը մէջ աչքերը դեղին են
Դեղին որ կ՛ըսեմ արեւ չկարծէք
Արեւը մէկ է - աչքերն երկու են
Երկու որ կ՛ըսեմ զատ զատ չկարծէք

Երկուքին խորն ալ երազը մէկ է
Երազ որ կ՛ըսեմ մեծ բան չկարծէք
Մարդու մը կողմէ սիրուիլն է:

No comments: