Wednesday, December 05, 2007

Մարո Մարգարյան: [Կյանքն ու սեր բառը ինձ համար մեկ է]

Կյանքն ու սեր բառը ինձ համար մեկ է.
Թե սեր չկայ, ես չկամ աշխարհում.
Երկինքը կապույտ, արեւը շեկ է,
Արեւ չլինի, ո՞րտեղից գարուն:

Իմ սիրո համար երկմտանք չունեմ,
Անբավ սիրուց է իմ տառապանքը,
Միայն գիտենամ, որ սիրում են ինձ,
Որ ես աշխարհին մի բանով թանկ եմ:

Որ ժպտալով են անունն իմ հիշում,
Իմ իղձերն ամեն, ճիգերն ու ջանքը,
Որ տարիներն իմ չեն անցել իզուր,
Որ ինձմով մի բան շահել է կյանքը:


Մարո Մարգարյան 1952
«Լիրիկա» գրքէն, (Խոսք սիրո մասին բաժինէն)

No comments: