Յարվարդ: Անվերնագիր
Սիրտեր մէկտեղող
Կարճագոյն ուղին
Գիծ մըն է Ուղիղ
- Ըստ Երկրաչափին -
Եկո՛ւր տե՛ս որ այս
Աշխարհագրութեան
Էն կարճը սակայն
Էն դիւրինը չէ
Գագաթներ կապող
Կարճատեւ ճամբան
Կամուրջն է ճօճուող
Ու սարսափազդու
Քարտէսին վրայ
Բեն մօտ է Այբին
Բայց եւ իսկին մէջ
Հեռաւոր - հեռո՜ւ
Սիրտեր մէկտեղող
Հին ու կուռ ուղին
Գիծն է Ծուռումուռ
- Ըստ Հողագործին -
Կ'իջնէ փշածածկ
Ցից կածանն ի վար
Ու կը մագլցի
Բարձր Սարն ի վեր
2007
Յարվարդ
Copyright Harout Vartanian (Harvart). Used here by kind permission of the author.
No comments:
Post a Comment