Thursday, August 01, 2013

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆ: ԿԱՐՕՏԻ ՊԱՀԻՆ


Արի՜, արի՜, արի՜,
Թէկուզ վերջի՛ն անգամ,
Թէկուզ քայլով դժկամ,
Միայն արի՜, արի՛:

Թէկուզ բերես դու ինձ
Նոր բաժանման թախիծ,
Անդարձ գնաս նորից
Միայն արի՜, արի՛:

Թէկուզ անսէ՜ր, անսի՜րտ,
Թէկուզ հեգնող ու խիստ,
Թէկուզ խայթող ու բիրտ,
Միայն արի՜, արի՛:

Թէկուզ բերես դու ինձ
Մի նո՛ր դաւի կսկիծ,
Թէկուզ ուրի՜շ գրկից,
Միայն արի՜, արի՛:

No comments: