Thursday, April 19, 2012

Keith Garebian: ADAM’S FINAL TRUTH

So rare was his warm touch on my head or skin
I cannot remember it, the waters of childhood
turning murky with faults, foam receding
from toes in sand as I watched him battle
the waves, a feeling of things shrinking
away from me underfoot. He was powerful
then, his muscled body glistening,
his legs contesting currents. I thought
for a while he was the strongest man
in the world, one who could tame the sea,
command the beach, own a kingdom.
He was a romance—his body
magnified, separating light
from darkness, forcing water
to swallow defeat.

Cancer shrank him in old age.
I was not with him when death came
in the municipal hospital, his lips
parched, the intravenous drip silent,
moonlight grim upon the window.
He died in his sleep, unable to reach
for water on the table, unable to gasp out
his plague of thirst. His mouth
a small black hole, caught
with grotesque suddenness
in the rigor mortis of unspoken
havoc. It locked open
in a silent, parched cry.

A strong man shrunk 
into the final truth of mortality.
How small his emaciated body seemed,
its bones and shrivelled skin
relics of an ultimate
abandonment.

But he has grown
in me as I stir memory’s water:
His story from another century
bearing me with it, washing away
darkness, despair, devastation,
yet leaving the face
of a dead man, diminished
in body, and a dry ground
for reconciliation—
his shadow in the grave,
and a pain greater
than pain, immeasurable
distance from here
to heaven, unforgivable.


This poem from the collection Children of Ararat appears in APP with kind permission of the author, Keith Garebian.

Sunday, April 15, 2012

Արփիար Տէր Մարգարեան։Ծաղկեպսակը

Կեանքէս անաստղ ու խուսափուկ
Փունջ մը ծաղիկ միայն մնաց
Իբր յիշատակ մը մշտայոյզ.

Վարդ մը կարմիր, որ ունի փուշ,
Կ՛արիւնի միշտ հոգիս խռոված,
Փերթերն անոր նուրբ ու քնքոյշ
Սպեղանի կ՛ըլլան հոգւոյս,
Ու կը ծածկեն վէրքս անբոյժ։


Ադամանդէ ցօղը փունջին,
Փովակերպուած արցունքէն իմ,
Կու տայ սնունդ, թարմ, անսպառ
Հոգեվար ու անարեւ  իմ ծեր սիրտին,
Որ յետ մահու կը վերապրի
Անմահութեան իղձովն առլի,
Որ կը ձգտի ու չի հասնիր,
Գահին թափուր, անթագակիր։


Յիշատակի փունջը կեանքիս,
Ծաղկեպսակն ըլլայ պիտի
Հանգչած մարմնոյս, մինչ իմ հոգիս
Տենդ մը ունի վաժ կարօտի։






Արփիար Տէր Մարգարեան, Արձագանգ եւ անցորդը, Ստանպուլ : Արաս , 2006




 




Արփիար Տէր Մարգարեան
(1889-1970)

Saturday, April 14, 2012

Արփիար Տէր Մարգարեան։ Պատրանք

Ես ուզեցի մոռնալ հին,
Հին օրերու հին յոյզեր,
Նոր օրուան մը կարօտէն,
Նոր կեանքի մը կենսափեր.

Ես դիմեցի կախարդին,
Ես դիմեցի պատրանքին,
Ես միամիտ, սրտագին,
Սերտ փարեցայ մեծ լոյսին.

Արփիար Տէր Մարգարեան (1889-1970)
Արձագանգ եւ Անցորդը, Արաս Տպագրատուն, Պոլիս 2006



Illusion…

I wanted to forget the old,
The old days’ emotions all told,
With a yearning for new days
Of a new life, for always.

I saught wizards’ advice,
I saught illusion’s guidance,
I, naïve, heart worn on my sleeve,
I hugged the grand light to live.

Arpiar Der Marcarian (1889-1970)
Translated by Tatul Sonentz

Friday, April 13, 2012

Արմեն Շեկոյան։ ԲԱՌԵՐ

Սեր։ Հույս։Երազ։ Դարձյալ բառեր`

արցունքոտ ու անարձագանք։
Բառեր, դուք ինձ շատ եք վառել,
վառել ու դեռ չեք դառել կյանք։

Կյանք ասացի։ Նույնպես բառ է`
չարչարված ու անգիտակից.
բառ է` հին ու չուտվող - դա˜ռը.
դեռ վառված եմ իր ապտակից։

Վառված ասի. շատ լավ բառ է,
եթե կողքին գրես` լույսեր։
Որ ճոխանա իմ բարբառը,
ավելացնեմ նաեւ` հույս, սեր։

Սե՞ր ասացի. ա˜յ թե բառ է.
հորինել ու քաշվել են կողմ.
իր համար կա – անմեղ գառ է`
քանի քեզ չի դարձըրել հող։

հող ասացի. կարճ – հեշտ բառ է,
քանի դեռ չեն քեզնից խըլել.
գայլ, բորենի. նույնպես բառ են,
կամ էլ, ասենք, թեկուզ խըլեզ։

Հանգ կապեցի. գործիս անունն
այս է. կապել բառերն իրար:
Դեռ կարգին չեմ գըլուխ հանում,
բայց դըրել եմ կյանքըս գըրավ։


Thursday, April 12, 2012

Արմեն Շեկոյան։ ՀԱՅՐ ՄԵՐ

Մեր անձնական ու մեր հանուր,
մեր ընդերք ու մեր եթեր,
մեր խոշոր ու մեր մանըր,
մեր գերծանըր ու թեթեւ։

Մեր շնորհ ու մեր հունար,
մեր չափածո ու արձակ,
մեր միակ ելք ու հնար,
մեր ընտիր ու բացարձակ։

Մեր ապավեն հարեհաս,
մեր աստառ ու մեր երես,
մեր մտերիմ ու անհաս,
մեր գունատ ու վարդերես:

Մեր ձմեռ ու մեր գարուն,
մեր աշուն ու մեր ամառ,
պատկառելի ու սիրուն,
մեր անմեռ ու մեր անմար։

Կյանքի իմաստ, կյանքի բույր,
մեր հարգանք ու մեր պատիվ,
մեր միակ ու բազմաբյուր,
մեր միածին ու անթիվ։

Մեր բարեկիրթ ու մեր բիրտ,
մեր խստաշունչ ու փափուկ,
մեր հոգատար ու անսիրտ,
մեր ցրտաշունչ ու տաքուկ։

Մեր պատասխան ու մեր հարց,
մեր վարժություն ու խնդիր,
մեր հացադուլ ու մեր հաց,
մեր միակ ու ազգընտիր։

Մեր մակերես ու մեր խորք,
մեր վերամբարձ ու ինտիմ,
մեր ապավեն ու մեր կուռք,
մեր ընտրյա˜լ, մեր լեգիտի˜մ։

Դու` ամեն օր ու անվերջ,
Մեր հաշտություն ու մեր վեճ,
Դու` մեզնից դուրս ու մեր մեջ,
Դու` մեր սկիզբ ու մեր վերջ։



Wednesday, April 11, 2012

Արմեն Շեկոյան։ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Նրանք գալիս են անկախ ու սիրուն,
բայց եթե պետք է` իջնում են ծունկի։
Նրանց պատկերն են տպում թերթերում`
բութ մատը հենած մտազբաղ քունքին։

Նրանցից ոմանց գրքերն են ծախվել,
պատճառ չիք` լալու եւ կամ խնդալու։
Շատ հետաքրքիր եւ ուրույն խալխ են`
մի քիչ միամիտ, մի քիչ մազալու։

Մեկն ազնվազարմ ցեղից է սերում,
երկրորդն ազատ է` լիրբ ու սանձարձակ,
երրորդը կոկիկ հանդերձ է սիրում
եւ փողկապով է ներխուժել արձակ։

Արտիստ է մեկը. խոսքով է ընկել
ու չի մասնակցել մրցույթին Կաննի։
Մյուսն ազգի ձեռը կրակն է ընկել,
սակայն չի լըքի, հովվություն կանի։

Մեկին մերժել են. աչքերն են սառած.
ասել են` գնա մի ուրիշ ճամփով։
Մյուսն արդեն իսպառ դասական դառած`
հանգավորում է զուտ աչքաչափով։

Մեկին մի ուրիշ ձեւով են ջրել.
ասել են` չունես դու ինքնուրույն ձայն։
Մյուսն ինքն իր մասին հոդված է գրել
ու բացատրել է իր պոեզիան։

Մեկը մի երրորդ ձեւով է քաշվել
ու պետհրատում գցել է կըռիվ։
Մյուսն իր հոնորարն ուզում է հաշվել,
բայց հանրահաշվից բոբիկ է լըրիվ։

Մեկը ճախրում է անտեր ու անտուն
ու ներկայանում` իբրեւ խեղկատակ։
Մյուսը տենչում է մի պստիկ պաշտոն,
որ չընկնի ոտի կամ ատամի տակ։

Նրանց ճամփաներն այստեղ են խաչվել։
Հասել, նայում են խեղճ ու զարմացած։
Մեկն ամեն անգամ ուզում է խաչվել,
բայց համոզելով իջեցնում են ցած։

Այս տեսարանը շատ ծանոթ է ձեզ։
Ծանոթ է, սակայն միշտ խիստ ցնցող է։
Ես նրանց մեջ եմ ու գիտեմ, որ ես
ե՛ւ այս խաչվողն եմ, ե՛ւ իջեցնողը։

Մեզանից ոմանց գրքերն են ծախվել.
պատճառ չիք` լալու եւ կամ մըզզալու։
Շատ հետաքրքիր եւ ուրույն խալխ ենք`
մի քիչ միամիտ, մի քիչ մազալու։

                                         Երեւան, մ.թ.ա.


Sunday, April 08, 2012

Մետաքսե: Մեր փողոցը

Click here for the audio recording of Medakse's Our Street  read by Lola Koundakjian.

Նշանավոր չի այս փողոցը մեր,
Ո՛չ իր անունով, ո՛չ տեսքով հարգի,
Չեն ապրում այստեղ մեծ գիտնականներ,
Չես էլ հանդիպի հուշատախտակի։
Ո՛չ հուշարձաններ, ոչ կոթողներ հին
Կգտնես դու մեր համեստ փողոցում,
Ո՛չ ծաղկի գորգեր, լույսեր՝ ասֆալտին՝
Կոճակների պես պայծառ, փայլփլուն...
Բայց սիրում եմ ես մեր փողոցը պարզ,
Որ թվում է ինձ ձգվող մի երազ,
Եվ շատրվանը, որ իր կյանքից գոհ
Վառվում է արծաթ, փխրուն կրակով:
Ես մեր դարավոր ծառերն եմ սիրում
Շրշյունով ներող եւ այնքան համառ,
Ու ցայտաղբյուրը մեր այս զովասուն,
Որ թանկ է ծարավ անցորդի համար...
Ախ, մեր փողոցի տները փոքրիկ
Ինչքան եմ տեսել երազում փոխված,
Նրանց տեղ ծնված պալատներ վերձիգ,
Կանաչ պուրակներ, մայթեր գրկաբաց։
Ինչքան եմ շրջել փողոցում մեր զով,
Մենակ թափառել, ցրելով մի վիշտ,
Գուրգուրել նրան իր այս ներկայով,
Ու գալիքներով ժպտացնել հանգիստ...

Բայց ամենից շատ եւ ամենից վեր
Ես մեր փողոցի մարդկանց եմ սիրում,
Սիրող զույգերին, մարդուն անընկեր,
Այս ձեռնափայտով քայլող ծերունուն:
Բոլորին գիտեմ, ճանաչում եմ ես,
Նրա՜նք չգիտեն ինչ են ինձ համար,
Ամեն առավոտ տեսնում եմ, ինչպես
Ելնում են տանից հույզի պես վարար։
Աշխատանքի են գնում օրվա հետ,
Տարված մտքերով, խոհերով խոսուն,
Մեկի ճակատն է տխրության մի բերդ
Մեկն՝ ամուսնու հետ իր խինդն է կիսում։
Պատանիներ ե վազում եռանդով,
Դպրոցականներ՝ կապած փողկապներ,
Եվ հասակն առած հայրեր անվրդով,
Մայրեր մանկան հետ, աղջիկներ ջահել։
Անցնում են, գնում դեմքերն ինձ ծանոթ
Ու թվում է, թե փողոցում նեղլիկ
Լոկ տրամվայն է անցնում ալարկոտ,
Պատուհանիս տակ ճչում անտեղի...
Անցնում են ժամեր, ու կեսորից անց
Տուն են շտապում մարդիկ անհամբեր,
Վերադառնում են վաստակով, հոգնած,
Աչքերում արդէն ուրիշ կրակներ։
Բոլորն էլ պարզ են, այնքան հասարակ,
Ո՛չ նշանավոր, մեր փողոցի պես,
Եվ սրտեր ունեն ազնիվ ու շիտակ,
Որ բաց է քո դեմ՝ մեր փողոցը ինչպես:
Նշանավոր չի այս փողոցը մեր
Ոչ իր անունով, ոչ տեսքով հարգի,
Չեն ապրում այստեղ մեծ գիտնականներ...
Բայց հենց այստե՛ղ է ակունքն իմ երգի։

1960


Մետաքսե, Ուրիշի արցունքները: ՀայպետՀրատ, Երեւան, 1963

Friday, April 06, 2012

Գիրք մը, հեղինակ մը՝ Մետաքսե: Ուրիշի արցունքները

Քո ականջին ոչի՜նչ, ոչի՜նչ չեմ շշնջա,
Թեկուզ սիրտս դառնա սիրո անմար մի ջահ...

Քո ականջին, ոչի՜նչ, ոչի՜նչ չեմ մրմնջա,
Թեկուզ սիրտս տառապանքով ինձ լուռ խղճա...

Քո ականջին ոչի՜նչ, ոչի՜նչ չեմ փսփսա,
Թեկուզ լինի սիրուս վերջին արցունքը սա...

1960

Մետաքսե, Ուրիշի արցունքները: ՀայպետՀրատ, Երեւան, 1963

Thursday, April 05, 2012

Մետաքսե։ Գաղտնիք չի մնում

Լվացքդ սիրուդ նման փոքրացել, դարձել է մի բուռ,

Եվ սի՛րտդ է տաշտիդ նման փոքրացել,
Դու թաքցնում ես խնամքով, իմ քույր,
Բայց ինձ հավատա՛,
Որ ես քո փռած լվացքներից եմ միայն զգացել,
Որ տանդ վաղուց տղամարդ չկա...
Ամեն տան լվացք ունի յուրովի կենսագրություն,
Որին նայելիս զգում ես իսկույն,
Թե ինչ մարդիկ են ապրում այդ տան մեջ,
Ի՞նչ ճաշակ ունեն,
Ունեն ի՞նչ տարիք եւ անգամ ի՞նչ սեռ...
Ձեր պատշգամբից ձգվող պարանին
Չես փռում արդեն դու տղամարդու վերնաշապիկներ,
Տնազգեստներ, տաբատ չես փռում,
Ու նայողներին լվացքդ անքեն
Մատնում է, ավա՜ղ, այրիանալուդ
Տիրությունն անտեր...
Ամրակալների փայտե մատները սիրտդ կսմթում,
Ցավով են սեղմում ապրածիդ թերին,
Քամին մարում է ճերմակեղենի լույսերը տրտում,
Նրանց փեշերով իրիկնամուտը ծեփում պատերին:
Ննջազգեստդ փաղաքշանքի կորստից սմքել,
Կառչել է ահա Օրերին կապող միակ պարանից,
Զեփյուռը կռվում քղանցքը նախշող ծաղկանց հետ  գունատ,
Թերթիկների մեջ սփռում է թախիծ...
Շրջազգե՛ստդ, շրջազգե՛ստդ հողմից ցնորվել,
Մենավոր հովից խելագարվում է տանդ պարանին:
Ախ, հիմա ինչքա՛ն
Խելագարներ կան,
Որ բախտի քամուց իրենց կորցրել,
Խփվում են այսպես կյանքի պատերին…

Tuesday, April 03, 2012

Armenian Poetry on BBC

On Easter Sunday, Anna Mkhitaryan will be reading a poem by Charents. The recording will be aired on BBC radio. Tune in at Poetry 2012: The Written World

Sunday, April 01, 2012

National Poetry Month in the U.S.


Created by the Academy of American Poets in 1996 and celebrated every subsequent April, National Poetry Month, the largest literary celebration in the world, unites publishers, booksellers, literary organizations, libraries, schools, and poets in a celebration of poetry and its vital place in American culture.

Saturday, March 31, 2012

Introducing our newest intern


Christopher (Khazar) Janigian is from Cranston, RI. He is currently a Junior at Brown University, studying poetry and poetics. As a poet himself, he is fascinated by the relationship between poetic craft and poetic scholarship: the academic poet and the poetic academic. He is completing his honors thesis on Western Armenian poetry. 


Christopher joins the growing family of APP authors, translators and interns. Happy reading!

Friday, March 30, 2012

Alec Ekmekji: On Ravel’s String Quartet

There is a place
Under your skin
Where hides a pizzicato violin.

In your belly
Swims a cello;
I pull your hair and make a bow.

Inside your throat
A viola crawls;
The bow thrashes on palace walls.

 White fingers wait
 Behind taut lips;
 They smell of freshly wetted whips.

The viola coils,
The cello stings,
And I am entangled in the strings
Of your pizzicato violin.

Alec Ekmekji

This poem appears by kind permission of the author.

Thursday, March 29, 2012

ԳՐԱԿԱՆ ԳՈՀԱՐՆԵՐ ԵՒ ԳԻՆԻ - an evening of literature in New York City


Organized by the New York Chapter of HAMAZKAYIN 


ԳՐԱԿԱՆ ԳՈՀԱՐՆԵՐ ԵՒ ԳԻՆԻ 
ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԻՐԵՆՑ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԻՒՆՆԵՐԸ 


LITERARY GEMS AND WINE
Contemporary authors read their works 

Nora Armani 
Lucine Kasbarian 
Lola Koundakjian 
Aida Zilelian-Silak 

Հինգշաբթի, Ապրիլ 12, 2012, եր. ժ. 8:00-ին 
Thursday, April 12, 2012 at 8:00 p.m. 

Հայ Կեդրոն - The Armenian Center
69-23 47th Avenue
Woodside, NY 

Մուտքի նուեր՝ $5.00 
Suggested donation: $5.00 

For more information, please contact newyork@hamazkayin-usa.org

Michael E. Stone:Whirl Rosette!

A child’s propellor
spins,
yellow-blue blur,
whirling rosette,
symbol of eternity.

The whirl's heart
looks dark and stable,
center holding,
edge fixed firm.

The world turns
no beginning
no ending
just whirling
till the parts fuse.

Eternity’s symbol.

Eghegis, Armenia

Wednesday, March 28, 2012

Զարեհ Մելքոնեան։ Երգ Աղբի եւ Մարդոց Մասին

Երազէ մը ընդո՜ստ արթնցած՝
Յանկարծ
Ուրի՜շ երազէ մը ներս վազեցի…,
Ու ես՝ նկարի՜չ զարմանալի`՝
Վրձինս թաթխեցի
Տխրութիւնո՝վ, խոխո՝վ եւ աղբատիղմո՛վ լի
Դոյլի մը մէջ վիթխարի
Եւ հարուածներով կատաղի
Գոյնզգո՛յն ներկեցի
Մարդոց աշխարհը համատարած,
Որ Ոչինչին եռոտանիին վրայ էր դրուած
Որպէս պաստատ…։

Կարօտները մարդոց՝ անգո՛յն ներկեցի,
Ցաւի՝ գո՛յն ներկեցի թռի՜չք ու կամար…,
Եւ անոնց երազները իզո՜ւր բնտռեցի
Ներկելո՜ւ համար
Լռութեան գոյնով…։

Ճամբաները որոնցմէ կը վազէին մարդիկ՝
Ծածկեցի ժանգանիւթո՛վ,
Եւ ուր սէրե՜րն էին մարդոց՝
Ծակե՛ր բացի վրձինիս կոթով,
Եւ ուր աչքե՜րն էին անոնց՝
Սառած կոճակնե՛ր փակցուցի ժանտաջուր խէժով…,
Եւ մոխի՛ր, փոշի՛ ու մո՛ւր ցանեցի՝
Հոն ուր մարդոց խոստումնե՜րն էին…,
Եւ հնատուփէն՝ բութ ու ծուռ գամե՜ր հանեցի
Ու գամեցի
Հո՛ն ուր ժպիտնե՜րն էին անոնց…,
Յետոյ ցնցոտիի լխկած շերտիկնե՛ր ծեփեցի՝
Հոն ուր կուրծքե՜րն ու գաղտնիքնե՜րն էին մարդոց…։

Եւ ապա անյատակ փոս մը բացի
Մարդոց որովայնին մէջ,
Եւ հո՛ն թաղեցի աշխարհի յեղափոխութիւնը վերջին,
Եւ հո՛ն թխեցի հաւասարութեան ու սիրոյ հեքիաթը չնչին,
Ու մորթուա՜ծ, ու դեռ մորթուելիք բոլո՛ր ազատութիւններուն
Ճապաղիքովը լերդացած փոսը ե՛տ գոցեցի,
Եւ գլուխ-գործոցս ստորագրեցի՜
Ճանկռտուքովը նողկանքի՛ս եղունգներուն,
Եւ զայն նետեցի
Հո՛ն՝ ուրկէ առա՜ծ էի՝
- Գարշահոտ ՈՉԻՆՉԻՆ մէջ՝ պժգալի՜օրէն ամայի…։


Song
About Refuse and Man


Waking from a dream, startled,
Suddenly
I plunged into another dream….
Where I a painter of marvel
Dipped my brush
Into a colossal pale filled with
Sorrow, phlegm, and excrement,
And with violent strokes 
I painted in multicolor
Man’s expansive universe,
Which was placed on the tripod of nothingness
As canvas.

The longings of men, I painted colorless,
With the color of pain I painted flight and arch,
And in vain I searched for the dreams of men
To paint them with the color of silence.

The roads where men hurried
I covered with rust,
And where lay their loves
I gouged holes with the end of my brush,
And where lay their eyes
I pasted pellets with rusted glue,
I planted ash, dust, and soot
Where once were the promises of men,
And from an old box I grabbed blunt and crooked nails
Which I nailed on the spots where stood their smiles…
Then, with slivers of rotting rags I covered where lay
The breasts and secrets of men.

And then I dug a bottomless pit
In the belly of man
Where I buried the last revolution of the world,
And into it I crammed
The miniscule history of equality and love,
And I plugged it with the curdled tedium of the slaughtered
And the yet-to-be-slaughtered freedoms,
And I signed my masterpiece with scratchings
By the nails of my disgust,
And I hurled it there from where I had taken it,
The putrid nothingness, revoltingly desolate.

Translated by Alec Ekmekji


Awakened by a dream with a start,
Suddenly
I ran into another dream…
And I, a painter of wonders,
Dipped my brush
Into a huge pail
Full of gloom, flegm and  muddy refuse
And with furious strokes
I painted multicolored
The immense world of man
Set on the tripod of Nothing
as a canvas….
I painted the yearnings of man colorless,
All soaring arches I painted in the color of pain…
And I sought their dreams in vain,
To paint
In the color of silence….
The roads on which man ran,
I covered with rust and tarnish,
And there, where the loves of man were,
I punched holes with the grip of my brush,
And where the eyes were,
I glued frozen buttons with acidic paste…
And I spread ashes, dust and waste,
There, whers man’s promises were
And from the old toolbox I took out blunt, twisted nails
And I nailed
There, where their smiles were
Then I plastered decayed layers of rags
There, where the chests and secrets of men were ….
 And then I dug a bottomless pit
 In men’s abdomen,
And buried there the world’s last revolution,
And I shoved in there the inane fable of equality and love,
And I covered the pit with the jelled entrails
Of  all slaughtered, and still to be slaughterd liberties
 And I signed my masterpiece
 With the nail scratchings of my disgust,
 And I tossed it
 Where I had picked it up last,
-- Hideously abandoned in the rotting NOTHINGNESS…!
……………………………. Zareh Melconian
Translated by Tatul Sonentz

Saturday, March 24, 2012

"Two or Three Things She Knows About Shushanik" (2005)

A video by Tina Bastajian on the translation of Shushanik Kurghinian's (1876-1927) poetry into English.

http://www.youtube.com/embed/KioWhgmX5rk" frameborder="0" allowfullscreen

Շուշանիկ Կուրղինյան։ Բանվորները

Այդ մե՜նք ենք գալիս—
Մաշված բաճկոններ, յուղոտ ու մրոտ,
Տրորված գտակ, աղտոտ մազերով,
Մեծ մասամբ դեղնած, գծուծ եւ բոկոտ,
Երբեմն դժգույն, երբեմն անխռով,
Երբեմն քաղցի, լուռ տառապանքի
Սեւ կնճիռների անջինջ կնիքով,
Երբեմն ըմբոստ արհամարհանքի,
Անզուսպ զայրույթի վրեժի թույնով.
Դեռ վաղ ծերացած հոգեմաշ ցավից,
Լույսի, թարմ օդի տենչանք դեմքերիս
Ու մարդավայել ապրելու հույսից,
Դեռ խո՜ր վերքերի կսկիծ սրտերիս—
Այդ մե՜նք ենք գալիս . . .
Մենք, բանվորներս՝ տռզած փորերի,
Շերտավոր ճարպի, ոսկու դեզերի—
Անվարձ մշակներ . . . 
Մե՜նք, բանվորներս՝ վշտի, արցունքի,
Կիսաքաղց կյանքի, բանտի, աքսորի—
Անբաժան ընկեր . . .
Մենք, բանվորներս՝ ապրելու ահից՝
Կյանքի շուկայում ստոր վաճառքից—
Էժան ծախվածներ . . . 
Օ՜ մեծ տզրուկներ, մարդկային կյանքի,
Ստեղծագործության անարգ խեղդիչներ.
Դո՛ւք՝ փարթամության, անառակ տենչի
Քնած խիղճերով թմրած խլուրդներ.
Դո՛ւք, ամոթապարտ գերեզման փորող
Գարշ դահիճներդ սուրբ ազատության,
Ձեր նմանների արյունը լափող,
Բողբոջ հույսերի դեւեր հոգեհան,
Գուցե չե՞նք շոյում մեր տանջված դեմքով
Ձեր նուրբ ջղերը—հոգով քաղցածներ,
Դուք՝ կուշտ մարմիններ։
Չէ՞ որ մեր արյան մի-մի կաթիլով,
Աղի ու լեղի թափած քրտնքի,
Դառն արցունքների անվերջ հեղեղով,
Մեր բազուկների հուժկու, ժրաջան,
Կոր թիկունքների, հոգու տագնապով,
Մեր գլխին պատրաստ ամեն մի վայրկյան
Չարաբաստ մահվան անլուր սարսափով
Սնունդ եք առնում,
Ապրում, յուղ կապում . . .
Եւ վաստակներիս չնչին փշրանքներ
Դժգոհ շպրտում քաղցած ամբոխիս
Կասես մարդկության մենք խորթ զավակներ—
Դուք՝ վայելչության, անարդար կյանքի
Ընտիր ըմբիշներ . . .
Հա՜, մենք ենք գալիս
Դարավոր վշտի զրկանքի բովից,
Հալածանքների, գարշ ստրկության
Մոռացված խավից—
Կրծքով փշրելու փառքը տիրողին—
Գահը բռնության, ստրուկի շղթան—
Նոր ուղի հարթել մեր նմաններին,
Արժանի կոչման, հավասարության՝
Այդպե՜ս ենք գալիս . . .

1907 թ.


THE WORKERS
By Shushanik Kurghinian
1907

WE ARE THE ONES COMING—
In our worn out jackets, oil-stained and sooty,
Trampled caps and dirty hair,
Jaundiced, poor, barefoot,
Sometimes pale, sometimes docile,
Sometimes marked with the black stamp
Of hunger and quiet suffering,
Sometimes filled with riotous disdain,
Unruly rage and vengeance!
With the wearisome pain of aging too soon,
Longing for the light and fresh air,
Hopeful for a dignified life,
With deep wounds still raw in our hearts—
WE ARE THE ONES COMING . . !
……………………We, the workers—
Unpaid hands toiling for the bloated stomachs,
Layers of fat, mounds of gold . . !
……………………We, the workers—
Comrades in sorrow and tears,
Half-starved life, prison, and exile . . !
……………………We, the workers—
Twisted in the drive to live and cheaply sold
In the base marketplace of existence . . !
O monstrous leeches,
Vile stranglers of invention, of human life,
You, insensible moles
With your corrupt lust for opulence,
You, shameful gravediggers and
Hangmen of sacred freedom,
You, soul-snatching demons of new hopes,
……………………You, sated bodies!
Impoverished souls!
Perhaps our afflicted faces
Aren’t moving enough for your gentle senses?
For isn’t it true that
……………………You feed yourselves,
……………………You prosper and grow
From every drop of our blood,
Our salty, bitter sweat,
Our endless flood of tears,
Our strong, laboring arms,
Our bent backs, restless souls,
Our terror of unimagined death
Always lurking above our heads . . ?
And disgruntled you throw a few petty crumbs
As payment for our labors,
As if we were humanity’s stepchildren
And you—the fittest wrestlers of enjoyment
……………………And unjust life . . !
YES! WE ARE COMING—
Out of the age-old furnace of privation
Out of persecution, out of slavery,
……………………We, the neglected class—
To smash the rulers’ glory with our chests—
To break the throne of violence—the slave’s chains—
To build a new path for ourselves and others
Deserving of freedom—
……………………THAT’S HOW WE ARE COMING . . !

[Translated by Shushan Avagyan]

Friday, March 23, 2012

Quote for March 2012

Ու գիտե՛ս, աշխարհն զբօսանք կ՛ուզէ,
Աչքերու խայտանք, թովչանք հոգիի
Ցաւի սփոփանք,
Ծարաւի յաջուրդ, քաղցի լիութիւն,
Արբեցում, պատրա՜նք,
Պահ մը վերացում, երազ, մոռացու՜մ՝
Ամէն երկնի տակ,
Ամէ՜ն ժամանակ։

Վահէ-Վահեան, Յուշարձան Վահրամին, Պէյրութ 1977

Thursday, March 22, 2012

Վահան Տէրեան։ Վիհի եզերքին

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին,
— Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ...
Անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում,
— Ես մոռացել եմ արեւի ուղին.
Անուրջ օրերի լույսը չեմ հիշում,
— Ինձ ո՞վ է մատնել այս մառախուղին...
Ունկնդիր եղա հողմի խենթ երգին.
— Ես էլ եմ ուզում հեկեկալ անհագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ...

1904

Wednesday, March 14, 2012

Հովհաննես Թումանյան։ ՏՐՏՈՒՆՋ

Օրերս անպըտուղ, տըխուր, ձանձրալի,
Ու գընում եմ ես ունայն տըրտունջով
Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
Գերեզմանների շարքերի միջով։

Թաղել եմ նըրանց։ Տխուր է ճամփան։
Եվ իմ հայրենի աշխարհում օտար,
Օտար ու մենակ անցվորի նըման,
Որ չունի ընկեր, ոչ տեղ ու դադար։

Օտար են շուրջըդ ու չեն հասկանում
Ոմանք քո վիշտը, ոմանք քո լեզուն,
Անտարբեր գալիք երջանիկ օրին,
Չըգիտեն նըրա կարոտը անքուն...

Չընչի՜ն մարդուկներ, լըրբորեն հանգիստ
Անսիրտ, փոքրոգի, գըծուծ ու կոպիտ.
Մեռնում են, մարում նըրանց հայացքից
Ե՛վ հոգու ձըգտում, և՛ սըրտի ժըպիտ։

Էլ ո՞ւմ առաջին սիրտըդ բաց անես,
Ո՞ւմ համար երգես սըրտալի երգեր,
Ո՞ր չըքին սիրես, կյանքըդ նվիրես,
էլ ի՞նչպես ապրես անսեր, անընկեր...

Եվ օրերս այսպես տըխուր, ձանձրալի,
Ու գընում եմ ես ունայն տըրտունջով
Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
Գերեգմանների շարքերի միջով։

1902

Saturday, March 10, 2012

Արամ Քէթէնճեան։ Իմ Սէրը

Իմ սէրը ժա՛յռ է, անշարժ հիմնաքար,
Քո սէրը կոպիճ, փոշիի հատիկ...

Իմ սէրն ամրոց է, ամրակուռ դղեակ,
Իսկ քո սէրը թոյլ, հիւղակ երերու՜ն:

Հսկայ արծիւ է սէրն իմ շնչատու,
Քո սէրը փետուր քամիին առաջ...

Քո սէրը գիր է աւազին վրայ,
Սէրն իմ ժայռափոր՝ քանդակ պողպատեայ...

Հաստաբուն ծառ է, բարդի է սէրն իմ,
 Սէրըդ անարմատ եղէգ մը թեթեւ...

Իմ սէրը բարձըր ջրառատ ջրվէժ,
Քո սէրը ամրան անձրեւի կաթիլ:

Անծայրածիր է սէրն իմ, ովկիանո՜ս
Սէրդ անգոյն է, փուչիկ է, փրփո՜ւր...

Իմ սէրը կեա՛նք է, յոյս է եւ հաւատք,
Քո սէրը աւա՜ղ, երա՜զ ու խաբկանք...

Արամ Քէթէնճեան

«Նշոյլ Հրճուանքի» գրքէն

Friday, March 09, 2012

RSS feed issues

Dear APP readers:

We were having technical issues and our RSS feeds were not transmitting properly. Apparently the Siamanto poem posted in three languages a few weeks ago was the cause. The poem has been temporarily removed until a solution is found and will be reposted. In the meantime, apologies to all for the RSS delays.

Best regards,
Lola Koundakjian
APP curator and producer

ԳԷՈՐԳ ՄԵԼԻՏԻՆԵՑԻ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ

Գ.Մ.Գ.Մ.-ի Դատակազմը կը յայտնէ, թէ բացուած է 2012-ի համար նոր գործեր ներկայացնելու շրջանը:

Մրցանակը կ՛ընդունի գրական թէ ուսումնասիրական որեւէ նոր, անտիպ, կամ գիրքի ձեւին տակ ցարդ լոյս չտեսած գործեր առ ի գնահատում եւ հրատարակութիւն:

Գրական, իմաստասիրական, պատմական, եկեղեցագիտական, բանասիրական եւ Հայ Մշակոյթի այլ կալուածներուն վերաբերող գործերը, հայերէն կամ օտար լեզուներով գրուած, պէտք է Դատակազմին հասած ըլլան ամենաուշը մինչեւ 31 Մարտ 2012:

Առաքուած գործերը պէտք է ըլլան ա¤մեքենագրուած, բ¤երեք օրինակով, գ¤խտասալիկի վրայ արձանագրուած: Անոնք պէտք է ներկայացուին A4 թուղթի չափով եւ բաղկանան նուազագոյնը 9 պրակէ (144 էջ):

Դատակազմին կողմէ գնահատուած գործերը կ՛արժանանան հրատարակութեան:

Վեհափառ Հայրապետին նախագահութեամբ Դատակազմին մաս կը կազմեն՝ Գերշ. Տ. Արտաւազդ Արք. Թրթռեան, Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալիեմէզեան, Տիար Պեպօ Սիմոնեան (ատենապետ), Տոքթ. Արմենակ Եղիայեան (ատենադպիր), Տիար Ժիրայր Դանիէլեան եւ Տիար Կարօ Յովհաննէսեան:

Դիւան Գ.Մ.Գ.Մ.-ի  Դատակազմի

Դատակազմին հասցէն.-   
Armenian Catholicosate of Cilicia
P.O.Box 70317
Antelias – Lebanon
e-Mail: chancellor@armenianorthodoxchurch.org 
                                                
                                                                        

Ծանօթ։ Դատակազմին ղրկուած գործերը հեղինակին չեն վերադարձուիր։ Դիմողներէն  կը  խնդրուի  յատուկ  ուշադրութիւն  ցուցաբերել բնագրի լեզուին եւ ուղղագրութեան։

Խնդրանք։ Կը խնդրուի սփիւռքահայ թերթերէն արտատպել։

Thursday, March 08, 2012

Գրական Մրցոյթ -- Հայաստանի եւ Սփիւռքի գրողներուն հրաւէր


Ուրախ եմ Ձեզ տեղեկացնելու, որ որոշ ընդմիջումից հետո, մեր գրական մրցույթը նորից կշարունակվի: Մարտ ամսվա չապածո մրցույթի թեման է` Գարուն/Կին: Հեղինակները կներկայացնեն երկու չափածո ստեղծագործություն, որոնցից մեկը պետք է լինի թեմատիկ, իսկ մյուս ստեղծագործությունը` ըստ հեղինակի ցանկության:


Սրբագրված ստեղծագործությունները պետք է ուղարկվեն իմ էլեկտրոնային փոստի հասցեով` dakopia@gmail.com


Ստեղծագործությունների ընդունելության վերջնական օրն է` Մարտի 22, 23:59, Երևանյան ժամանակով:


ՄրցանակԱռաջին տեղ-$100.00Երկրորդ տեղ-$75.00


Ընդհանուր հայտարարութիւն՝ մրցոյթին


Կկազմակերպվի 12 մրցույթ, ամիսը մեկ անգամ` 6 կարճ պատմվածք և 6 բանաստեղծությունների մրցաշարներ: Մրցաշարները կունենան տարբեր թեմաներ, որոնք կհայտարարվեն յուրաքանչյուր ամսվա առաջին օրը: Ներկայացնում եմ Ձեզ 2011-2012 թվերի ցանկը.


Հուլիս, 2011-ՊատմվածքներՕգոստոս-2011-ԲանաստեղծություններՍեպտեմբեր, 2011-ՊատմվածքներՀոկտեմբեր, 2011-ԲանաստեղծություններՆոյեմբեր, 2011-ՊատմվածքներԴեկտեմբեր, 2011-ԲանաստեղծություններՀունվար, 2012-ՊատմվածքներՓետրվար, 2012-ԲանաստեղծություններՄարտ, 2012-ԲանաստեղծություններԱպրիլ, 2012-ՊատմվածքներՄայիս, 2012-ԲանաստեղծություններՀունիս, 2012-Պատմվածքներ


Թեման հայտարարվելուց հետո, մասնակիցները կունենան ուղիղ 21 օր ներկայացնելու իրենց սրբագրված գործերը այդ ամսվա մրցաշարին: Ձեր ստեղծագործությունները խնդրում եմ ուղարկել իմ փոստի վրա, որոնք այնուհետև կտեղադրվեն այս բլոգում: Վերջին ժամկետը գործերի ընդունելության կլինի յուրաքանչյուր ամսվա 22-ին, 23:59 Երևանյան ժամանակով: Հեղինակները կնշվեն միայն քննարկումներ-քվեարկումներից հետո:


Անհատական մեկ մրցաշարի պարգևը-$175.00Առաջին տեղ գրավող հեղինակ-$100.00Երկրորդ տեղ գրավող հեղինակ-$75.00


Իմ փոստը-dakopia@gmail.com

Thursday, March 01, 2012

Յովհաննէս Շիրազ: ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մէջ, ու արեւը աչքերիս,
Ու աղբիւրները լեզուիս՝ սարից իջայ ես քաղաք,-
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձիւնաթոյր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց յոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբոյր,
- Ի՜նչ թարմութիւն,- ասացին,- ի՜նչ թարմութիւն,-
ու բացին
Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու յասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնութիւն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով…
Երկրէ-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռների,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Hovhannes Shiraz (1915-1984)