Artsvi Bakhchinyan: Insomnia/Անքնություն
Click here to hear the audio clip Anknoutioun read by the author, Artsvi Bakhchinyan.
Մաս Ա
Անքնության դեմ
լավագույն միջոցն
ինքնասպան լինելն է:
Մաս Բ
Քնելուց առաջ
հոգնությունս տվի տաք ջրին
ակնոցս` պատյանին
հագուստներս` աթոռին
սերս` կողակցիս
Սակայն ո՞ւմ տամ գլուխս
որ լի է
օրվա տպավորություններով, հին ու նոր հուշերով,
փայլուն գաղափարներով, հազար ու մի
փաստերով, այնքան ավելորդություններով
եւ եւ անընդհատ ծնվող բանաստեղծությամբ
գլուխս`
իմ ամենամեծ գլխացավանքը:
Մաս Գ
Այսպես է:
Փոխանակ Մորփեոսի գիրկը գնալու
Ես միշտ հայտնվում եմ Օրփեոսի գրկում:
Copyright Artsvi Bakhchinyan
This poem has previouly appeared in the BNAGIR literary journal and is reprinted by kind permission of its author.
2 comments:
Անչափ լավն է, հասկանալի ու հարազատ: Շատ դիպուկ է ու արտահայտիչ: ՈՒրախ եմ որ կարդացի:
Նարինե
Որքան մոտ է բոլորի սրտին և ընկալելի:
Կեցցե'ք:
Շուշան
Post a Comment