Wednesday, March 14, 2007

Համո Սահյան: ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

2 comments:

MagicWand said...

Համո Սահյանի լավագույն բանաստեղծություններից մեկն է: Իմ դուրը ՇԱՏ է գալիս. Այնքան պարզ բառեր, պարզ կապակցություններ, բայց միևնույն ժամանակ անհուն խորություն կաելի է գտնել ոչ բոլորի բանաստեղծությունհների մեջ:
Շնորհակալություն այս բանաստեղծությունը ինտերնետում տեղակայելու համար: Ես երկար ժամանակ թի այն փնտրում և վերջապես այն գտա ձեր մոտ:

Unknown said...

Երեք քառատողի կյանքի իմաստ է ամփոփվում