Սիրվարդ Զարեան: Նկար
Մոխրագոյն վանականը սեւ խաչը կրծքին
պաստարից դուրս է ցատկել
ու դողդողալով անցնում է մեր փողոցից։
Աշունը նստած պարտէզում,
անհանդարտ մանկան պէս
մատները խրել է ներկերին՝
գոյն է ստեղծում։
Փողոցից անցնող քամին,
սնձենու տերեւների հետ պարելով,
վազում է վանականի ետեւից,
մինչ նա անկիւնը դարձել,
իր աստծուն է փնտռում։
Սիրվարդ Զարեան, Նախաստեղծ Ձայներ
Sirvart Zarian, Voix Primordiales, Montréal, 1995
No comments:
Post a Comment