Saturday, July 11, 2009

Ռազմիկ Դաւոյեան։ [Երէկ տխուր, այսօր ուրախ]

Երէկ տխուր, այսօր ուրախ
Ալիքի պէս ծափ եմ տալիս,
Երէկ՝ դէպի անյայտութիւն,
Այսօր դէպի ափ եմ գալիս։

Լուռ ժպտում եմ փոյր ու մեծին
Կամ ծիծաղում խենդի նման,
Ինձ բաշխում եմ աւազներին
Անապատի գետի նման։

Ինձ բաշխում եմ անմնացորդ,
Իմ ժպիտներն ուր են տանում, -
Ծիծաղիս մէջ ամէն անցորդ
Յոգնած հոգին է լուանում։

Վաղը երբոր մշուշ լինի,
Եւ արցունքներ ծնուեն ցաւից,
Գուցէ մէկը փոքրիկ մի կայծ
Ետ բերի ինձ իմ ծիծաղից։

«Գեղարդ»
Ա. տարի
1975
Հալէպ Սուրիա

No comments: