Thursday, September 03, 2015

Գիրք մը, հեղինակ մը՝ Եդուարդ Պօյաճեան: Ծննդավայր կորուսեալ




















ՁՄԵՌ    ՏԱՐԱԳՐԻ

Ձմեռ Է ցուրտ, 
Ալ մերկ ու պաղ, 
Ձմե՜ռ Է մութ, 
Անձրեւամաղ:

Փողոցն ի վար 
Կ՚երթայ քամի, 
Օձագալար 
Ու դժպհի։

Կը տեղայ ձիւն, 
Լո՜ւռ, անդադրում,
Ոչ մէկ հծծիւն, 
Ամէն տեղ քո՜ւն:

Չկայ ոչ ոք, 
Ոչ մէկ նոբ բան, 
Լոկ ծնկաչոք 
Հիւղակներ կան։

Չկա՜յ, չկա՜յ,
Բնաւ արեւ, 
Քամին կու լայ 
Լոկ մեր վերեւ:

Պանդուխտ ենք մենք, 
Չունինք ոչինչ, 
Հայ մա՜րդ ենք մենք, 
Մահուան դէմ ջինջ:

Տարագիրի 
Կեանքն է նման 
Իր նոր կայքի 
Տխռւր ձմրան։

«Ծննդավայր կորուսեալ», Պէյրութ 1984

No comments: