Ծովինար Չիլինգարյան: կբռնվեմ պայուսակիցս
կբռնվեմ պայուսակիցս
որ
չընկնեմ
կծամեմ շրթներկս
որ
սոված չմնամ
հայելիս կպահեմ
որ
հասկանամ`
ես ես եմ ոչ թե ուրիշը
կկպնեմ ծառին
որ
կարդան`
չի վաճառվում
չի փոխանակվում
վարձով չի տրվում
հեռախոսի համար չկա
դատարկ թերթիկներից
մեկը պոկած մարդն էլ
թող
չզանգի
Tsovinar Chilingaryan
This poem has previously appeared in Inknagir/Ինքնագիր Number 1 (2005)
No comments:
Post a Comment