Յովհաննէս Շիրազ: Խաչքարերը
Չգիտեմ ինչո՜ւ, դեռ պատանեկիկ,
Համբուրում էի խաչքարերն այնպէ՜ս,
Երբ մայրիկիս հետ ես՝ ոտաբոբիկ՝
Վանքի սարն էի ելնում գառի պէս:
Հիմա էլ սրտանց համբուրում եմ դեռ,
Բայց հիմա գիտեմ, թէ ինչո՛ւ համար.
Ես համբուրում եմ, ո՜վ նախահայրեր,
Քարից լոյս կերտող ձեր ձեռքը ճարտար:
Որ վայրի ու բիրտ ժայռերի վրայ
Ոգու տարերքն է հրաշագործել,
Եւ համբուրելով սուրբ հետքը նըրա՝
Անմահութիւնն եմ համբուրում ես ձեր…
Je ne sais pourquoi mais déjà garçonnet
Quand, les pieds nus, avec ma mère,
Je descendais tel un agneau le mont du monastère.
Je les embrasse encore maintenant,
Mais maintenant sachant pourquoi :
Ô ancêtres arméniens, j’embrasse
Vos mains habiles, créant lumière de la pierre.
Qui sur les roches sauvages et brutes,
L'intime force de l’esprit a immortalisé,
Et en embrassant son empreinte sacrée
J’embrasse votre éternité…
No comments:
Post a Comment