Thursday, February 04, 2010

Զահրատ։ Բառեր Բառեր

Բառեր բառեր - իմ զինուորներս դուք էք -
Ես ձեզ մէկ մէկ կ՛ողջագուրեմ ու զօրագունդ զօրագունդ
Իմ ձեռքովս կը շարեմ -
Ու երբ տեսնեմ թէ ամէն ինչ կարգին է
- Թէ ոչ մէկ զօրք - ոչ մէկ զինուոր սխալ ոտքով չի քալեր -
Ես ձեզ ճակատ կը ղրկեմ -

Արիասիրտ իմ զինուորներս դուք էք -
Իմ անունովս դուք կ՛իջնէք մահասփիւռ դաշտը ռազմի -
Բանաստեղծի դրօշս սէգ
Լուսածածան կ՛ալեծփի ձեր ձեռքերուն մէջ հզօր -
Կը մարտնչիք - ամրոց ու բերդ կը նուաճէք յաղթապանծ -

Բառեր բառեր - իմ զինուորներս խիզախ -
Ես բառերու խենդ ռազմավար - առանց ձեզի չկամ ես

No comments: