Friday, December 09, 2011

Կոստան Զարեան։ Հիւրը

Մի յուզուիր եթէ կամաց
Մէկը դուռը բաց անի
Մտնի
Սենեակից ներս
Եւ գայ նստի
Հացիդ առջեւը կարծր։

Ուղղիր շուտ սփռրոցը
Եւ ժպտիր
Ամբողջ սիրտդ
Աչքերիդ մէջ առնելով

Եւ թող այն հրեշտակը
Բաժակը
Սանի շրթներին
Եւ գինին օրերիդ
Կում կում խմի
Մինչեւ տակը։


Մի յուզուիր եթէ կամաց
Մէկը դուռը բաց անի
Մտնի



Կոստան Զարեան, ԲԱՌԵՐԻ ՈՍԿԻՆ, Բանաստեղծութիւններ, ars poetica, Երեւան, 2009

No comments: