ՎԱՀԻԿ ՍԱՐԳՍԵԱՆ: Կորոնավիրուս
Անցեալում էլ եղել են շատ բարդ
հիւանդութիւններ,
Որի պատճառն է եղել տարբեր
վիրուսներ
Եղել է մերս, սարս ու անֆուլանզա
Եղել է թոքախտ, տիֆուիտ ու աբուլա,
Բայց հիմա եկել է այս նոր վիրուսը,
Որ կտրել է բոլոր ժողովրդի յոյսը
Այս վիրուսը կոչւում է կորոնավիրուս,
Որ չի թողնում ժողովուրդը տներից
գան դուրս
Բոլորն ասում են եկել է աշխարհի վերջը
Ապաշխարում ու աղօթում, իրենց
տան մէջը,
Թէ որ յոյս չունես եւ Աստծուց խնդրում ես,
Թէ ների՛ր ինձ դու, մեղաւոր եմ ես
Դէ ու էլ ների՛ր ծանօթիդ մեղքը
Թող որ լինի քո վրայ, Աստծու ձեռքը
Զանգի՛ր քո ծանօթին ու բարեկամիդ
դու շուտ
Մի ասա՛ կը զանգեմ վաղը՝ ես անշուշտ
Կարելի է, թէ վաղն էլ շատ ուշ լինի
Մի նոր վիրուս գայ ու բարեկամդ էլ չլինի:
No comments:
Post a Comment