Wednesday, June 17, 2020

Stay Home, Stay Safe poem with illustration Տանը նստի'ր, դուրս մի' գնա բանաստեղծություն

Տանը նստի'ր, դուրս մի' գնա


Գրեց' Էդուարդ հարությունյանը
Նկարիչ_մուլտիպլիկատորներ'
Մանե Պողոսյան
Թենի հարությունյան

A poem in Armenian about staying home during the 2020 pandemic was made into a cute animé

Written by Edward Harutunians. Illustrated and animated by Mane Boghozian and Teni Haroutunians.

Published in Alik in March 2020


ՏԱՆԸ ՆՍՏԻ՛Ր, ԴՈՒՐՍ ՄԻ՛ ԳՆԱՅ


Թագավարակն եկել ահա
Չոքել է մեր հոգու վրայ,
Սակայն բնաւ մի՛ վախենայ,
Սա էլ կանցնի, հանգիստ մնա՛,
Տանը նստի՛ր, դուրս մի՛ գնայ:


Գործով տարւած՝ միշտ մտազբաղ,
Տարիներդ միապաղաղ,
Պոկւել էիր կեանքից, աւա~ղ,
Լաւ առիթ է եղել հիմա,
Տանը նստի՛ր, դուրս մի՛ գնայ:


Բջջայինդ մի կողմ նետի՛ր,
Հոգուդ անդորրը պահպանի՛ր,
Ու խուճապի մի՛ մատնւիր,
Կեղծ լուրերից հեռու մնա՛,
Տանը նստի՛ր, դուրս մի՛ գնայ:


Բալիկներիդ հետ զբաղւի՛ր,
Դո՛ւ էլ նրանց պէս մանկացիր,
Հեքիաթ ասա՛ հետաքրքիր,
Նրանց համար մի բան կարդա՛,
Տանը նստի՛ր, դուրս մի՛ գնայ:


Վաղուց է գիրք չես կարդացել,
Գիր ու գրքին օտարացել,
Լաւ է մէկ-մէկ մի գիրք բացել,
Մի՞թէ աշխարհը փուլ կը գայ,
Տանը նստի՛ր, դուրս մի՛ գնայ:


Ընտանիքով սեղան նստէ՛ք,
Կերէ՛ք, խմէ՛ք, զւարճացէ՛ք,
Ընտանիք էք, մտերմացէ՛ք,
Կեանքի հաճոյքն ա՛յ, դա՛ է դա՛,
Տանը նստի՛ր, դուրս մի՛ գնայ:


Մնա՛ տանը, բայց լաւ կանես՝
Կնոջդ հետ չգժտւես,
Փոխարէնը՝ նրան օգնես,
Իր խօսքերին ականջ արա՛,
Տանը նստի՛ր, դուրս մի՛ գնայ:


Մարդիկ տանը որ շատ մնան,
Գուցէ յոգնեն ու ձանձրանան,
Բայց դա կօգնի նաեւ նրան,
Որ սերունդը կը բազմանայ,
Տանը նստի՛ր, դուրս մի՛ գնայ:


Տանդ դուռը փակւած պահի՛ր,
Չորս բոլորդ ախտահանի՛ր,
«Օճառ քեռուն» ապաւինի՛ր,
Ձեռքերդ շատ յաճախ լւա՛
Տանը նստի՛ր, դուրս մի՛ գնայ:


Թագավարակն ամենազօր,
Որ աշխարհն է բռնել բոլոր,
Անցնող է, կը չքւի մի օր,
Մինչ այդ օրը, որ շուտ թո՛ղ գայ,
Տանը նստի՛ր, դուրս մի՛ գնայ:


ԽԱՐԱԶԱՆ

No comments: