Thursday, May 17, 2007

Artsvi Bakhchinyan: ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈՌՆԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ

Չլինենք պոռնիկ,
Ունենանք թոռնիկ:

Արամայիս Սահակյան


Ի՜նչ երջանկություն՝
ընկերական խմբով
բանից բեխաբար
հայտնվել օվկիանամերձ
Պոռնիկ քաղաքում:

Մեզնից շատերը կյանքում ծով չէին տեսել
ու միանգամից տեսան օվկիանո՜ս:
Այն էլ Պոռնիկի ավազուտ ափին:
Ինչպե՞ս չցնծալ, ինչպե՞ս չգժվել…

Էհ, ֆրանսիացիներ, հերիք զարմանաք
մեր այս խելագար հրճվանքի վրա:
Օվկիանոսից շատ
ձեր այս քաղաքի անվանումը մեզ գերեց ու ցնցեց:

Երբ որ ոտք դրինք Պոռնիկի վրա՝
աշխարհը մերն էր:
Անմահացանք խումբ-խումբ
«PORNIC CENTRE» ցուցանակի մոտ:
SMS-ներ թևածեցին դեպ Հայաստան՝
«Ողջույններ Պոռնիկից»:

Ոչինչ, որ չտեսանք
Պոռնիկի պատվավոր քաղաքացիների,
«միսս Պոռնիկ» մրցույթի հաղթողին,
և չհանդիպեցինք գոնե մեկ հատիկ
պոռնիկահայի:

3.12.2006
Պոռնիկ



Copyright Artsvi Bakhchinyan. Used here by kind permission of its author.

No comments: