Շուշանիկ Կուրղինեան։ Ես ու դու
Գարնան օր էր, ջինջ առտու՝
Պատահեցինք ես ու դու․․․
Ու ինձ տուիր մի ալ վարդ,
Ասիր․ «Ահա կրծքիդ զարդ»։
Բայց չունէի ես ոչինչ․
Օրն էլ այնպէ՛ս պարզ էր, ջինջ․․․
Մի լաւ սիրտ կար կրծքիս տակ,
Ասի, առ քեզ հիշատակ։
Իմ անթառամ սրտի հետ
Գիտեմ, գոհ ես ու հպարտ․․․
Իսկ վարդդ ալ հոտավետ
Մի օր ապրեց, կրծքիս զարդ։
Խորշոմ իջավ իմ ճակտին,
Կարոտեցի՜ այն ճամփին,
Ուր պատահանք ես ու դու,
Երբ գարուն էր, ջինջ, առտու․․․
No comments:
Post a Comment