Մարո Մարգարյան։ [Վեր կաց իմ անգին]
Վեր կաց իմ անգին ,
Եվ լուսաբացի կապույտ կոհակով
Երեսդ լվա:
Ափ- ափ հավաքիր շողերն առաջին,
Շաղախիր նրան մշուշը հոգուդ ՝
Հավերժ անհանգիստ ու ստեղծարար,
Առ կարոտների մի անհուն ծարավ
Ու դիր երգիդ մեջ...
Իմաստավորիր քո հաղորդումով
Այս մեծ պարգեվը
Բնության տված:
Վեր կաց իմ անգին ,
Եվ լուսաբացի կապույտ կոհակով
Երեսդ լվա
No comments:
Post a Comment