2011 ASA/APP Second Annual Poetry Writing Competition
Winner Adult Category
Mariam Ashchyan Chobanian
Կուզեմ ես վեր նետել
Կուզեմ ես վեր նետել ծաղկի բազում թերթեր,
Արբել նրանց բույրով, հարբել նրանց շաղով:
Կուզեմ ես վեր նետել տխրության արցունքներ,
Ցողել դրանք միայն ուրախության շողերով:
Կուզեմ ես վեր նետել կյանքիս ապրած էջերը,
Ջնջել հուշերը թախծոտ ու ներշնչվել լավով:
Կուզեմ ես վեր նետել փրկության օղակներ,
Պարուրել մարդկանց հույսով ու հավատով:
Կուզեմ ես վեր նետել, թե վար, բայց անվերադարձ,
Ցավն ու դավը, սեւն ու չարը,
Մի խոսքով` վատը:
Կուզեմ ես վեր նետել ճերմակ աղավնիներ,
Սփռել հորիզոնում ար¨ ու խաղաղություն:
Կուզեմ ես վեր նետել սիրո ջերմ համբույրներ,
Տարածել աշխարհում սեր ու երջանկություն:
Կուզեմ ես վեր նետել ծաղկած գարուններ,
Բերել ամեն տուն մանկան ճիչ ու խնդություն:
Կուզեմ ես վեր նետել բազում աղոթքներ,
Փառաբանել Աստծուն ու ստանալ օրհնություն:
Կուզեմ ես վեր նետել, թե վար, բայց անվերադարձ,
Ցավն ու դավը, սեւն ու չարը,
Մի խոսքով` վատը:
No comments:
Post a Comment