Monday, November 24, 2014

Կարօ Արմենեան։ Ճգնութիան 7

                                                         
վանկերն ակունքէն
սղուած են նորէն

դէմքերն են հիմա
աններկայ  ու բութ

ձայներ կերկերուն
հնչիւններ կթոտ

կ՚ուզեմ ըմբռնել
խոհն այս անըզգայ

կճել դառնագին
խոհերու լեզուն

կ՚ուզեմ քայլ նետել
դէպի առօրեան

բանալ նորզնոր
ակերը խցուած

կ՚ուզեմ ծունկերով
փնտռել ճամբադ

քամել անյագուրդ
կաթիլդ ժլատ

ուզես կամ չուզես
արթննաս պիտի

պատռտես տենդով
պատանքդ  յոռի

ուզես կամ չուզես
յառնես պիտի դուն

քաջութեամբ յառնես
ու կանգնիս տոկուն



Կարօ Արմենեան






No comments: