Յարութ Կոստանդեան: ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ ԱՌՋԵՒ
Անձրեւն իջնում է հեղուկ երգի պէս,
Դուռը դամբանիդ բախելով ի զուր,
Սակայն յուսալով գուցէ ինձ լըսես`
Ահա` եկել ոմ, երկիւղած ու լուռ:
* * *
Վարպե~տ, այս ես եմ, անանուն մի ես,
Հոգիս վաճառած գրքիդ մէկ էջին,
Դու որ նիրհում ես, բա’ց աչքերդ ու տես,
Քանզի մարմնացած քո երգն եմ վերջին …
* * *
Իջնում է անձրեւն այտերիս վըրայ. _
Արցու՞նք է արդեօք, թէ` միայն անձրեւ.
Անձրեւ կամ արցունք նոյնըն է հիմա`
Հանգչում է մահը այս քարի ներքեւ …
* * *
Վարպե’տ, այս ես եմ, անանուն մի ես,
Եկած սեւ կաւովդ արձան կերտելու …
Ա~հ, ես անքուն եմ, իսկ դու ննջում ես,
Վարպե~տ, եկել եմ վիճակ փոխելու … :
Յարութ Կոստանդեան
Harout Kosdantyan, page 16, in his first volume, Paris, 1935.
Օրերի Իմաստութիւնը (Wisdom of the Days)
No comments:
Post a Comment