Մարո Մարգարյան: [Առուն երգի, քնեմ ես]
Առուն երգի, քնեմ ես,
Գարուն երգի, քնեմ ես,
Մանկան անեղծ ու արդար
Շոյող ձեռքին քնեմ ես:
Առուն երգի, քնեմ ես,
Հովի հեւքին քնեմ ես,
Այգի շինեմ սար ու քար,
Թիկնած բերքին քնեմ ես:
Մարո Մարգարյան 1938
«Լիրիկա» գրքէն, (Խոսք սիրո մասին բաժինէն)
No comments:
Post a Comment