Sunday, August 26, 2007

Համո Սահյան: Լցված Աշխարհով

Lցված աշխարհի լայնություններով,
ես վերադարձել ու եկել եմ տուն,
Դարձել այնպես ներհուն ու ներող,
Դարձել այնպես ծանր ու իմաստուն։

Աշխարհն իմ մեջ է, եւ ես՝ աշխարհի,
Զրույց ենք անում աշխարհը եւ ես, -
Եվ ոչ ոք չկա, որ մեզ խանգարի,
Եվ ոչինչ չկա, որ խանգարի մեզ։


Համո Սահյան

No comments: