Tuesday, February 07, 2012

Արտեմ Յարութիւնեանը Գլենդելի Երիդասարդաց Կենտրոնում

ԿՀԳՄ և ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈՅ

Կալիֆորնիայի Հայ Գրողների Միութեան (ԿՀԳՄ) և Համազգային Մշակութային Միութեան Գլենդելի Մասնաճիւղի նախաձեռնութեամբ տեղի կունենայ գրական երեկոյ: 

Հեղինակային ելոյթ կունենայ Երեւանի Պետական Համալսարանի դասախօս, հանրածանօթ բանաստեղծ Պրոֆ. Դր. Արտեմ Յարութիւնեանը,իր նոր ստեղծագործութիւնների ընթերցումով. ստեղծագործական ընթացքի մէջ եղող և Հայաստանի Հանրապետութեան անմահ հիմնադիր Արամ Մանուկեանին նվիրված պոէմի հատուածների ընթերցումներով:

Բանաստեղծի գրական արժեւորման խօսք կարտասանեն Լոս Անջելեսի Կալիֆորնիայի Համալսարանի Հայագիտական Նարեկացի Ամբիոնի Վարիչ Պրոֆ. Դր. Պիտեր Կաուին, Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության Նախագահ բանաստեղծ Գրիշ Դաւթեանը:
Գրական երեկոն տեղի կունենայ 2012 փետրուարի 18ին, երեկոյեան ժամի 6ին, Գլենդելի Երիդասարդաց Կենտրոնում,211 W. Chestnut St, Glendale CA 91204, (Սբ. Աստուածածին Եկեղեցու կողքին): 

Հիւրասիրութիւն: 
Հրաւիրւում է գրականանասէր հասարակութիւնը: 
Մուտքը ազատ է:

No comments: