Thursday, December 11, 2008

ԳԱԼՈՒՍՏ ԽԱՆԵՆՑ: Գիշերը

Գիշերն է գալիս, միշտ ժամանակին
Երբ կա հոգնություն, քնելու կարոտ,
Բայց ո՞վ է քնում…
Այս մշտադղորդ հոգսերի բովում
Ոչ ոք չի քնում:

Գիշերվա մեջն եմ,
Մտքեր, պատկերներ, անգույն, այլանդակ
Խուժում են վրաս
Ալիքների պես գազազած ծովի.
Եւ ես չեմ քնում,
Հոյսի պալատի վերակառուցման
Մուրճերի ձայնն եմ անընդհատ լսում:

Դարյաքենար, օգոստոսի 17, 1995թ

No comments: