ԳԱԼՈՒՍՏ ԽԱՆԵՆՑ: Ի՞նչ գրեմ
- Ես էլ ի՞նչ գրեմ,
Օրերը գալիս, գնում են անդարձ,
Կյանքիս թելն է անվերջ կարճանում,
Հասնում սպառման:
- Ես ինչպե՞ս սիրեմ,
Իմ սիրածների դեմքին խնդություն,
Հրապույր չկա, ոչ էլ ցանկություն ...
- Դուրս գամ ասպարէզ, վազեմ անարգել,
Ձայն տամ ու երգեմ,-
Աստղերը լսեն ...
Բայց այս օրերին մարդիկ վրդովված,
Ազատ չեն լսում:
- Ես ինչպե՞ս խոսեմ,
Քաղաքի երգը աղմուկ ու մորմոք,
Ոչ ոք բարձրաձայն չի խոսում անհոգ ...
- Սրտանց ճչում եմ ,-
Ճիչս արձագանքը կունենա՞ մի օր:
1996 թ.
No comments:
Post a Comment