ԳԷՈՐԳ ԷՄԻՆ: ՍԻԱՄԱՆԹՈՅԻ ԱՂՕԹՔԸ
«Ո՞վ յղացաւ այս միտքը դիւական՝
Մասիսը ճերմակ,
Մասիսը անբիծ
Այս լայն աշխարհում դնել այն տեղո՛ւմ,
Ուր դար ու դարեր
Պիտի արիւնեն լանջե՛րը նրա
Եւ գագա՜թն անգամ.
Ո՞վ միտք յղացաւ
Դժոխք արարել
Եղեալ ու չեղեալ դրախտի տեղում՝
Արարատ լեռան հովանու ներքոյ,-
Երկրի փոխարէն
Մեզ տալով մի հի՜ն, ոտնակո՜խ ճամբայ,
Հողի տեղ՝ չոր քա՛ր,
Ջրի տեղ՝ արի՜ւն…
Ո՞վ միտք յղացաւ
Դեռ մեր պատմութեան վաղ արշալոյսին
Այս արարչագործ,
Հին ժողովըրդի
Գլուխը դնել մի հարեւանի՝
(Բիրտ Պարսկաստանի)
Արնոտ սրի տակ,
Միւսի աջով՝
(Բիւզանդիոյ խաչով)
Պահանջելով, որ նա…ծախի՜ հոգին,
Եթէ ուզում է մարմինը փրկե՛լ…
Եւ եթէ դարերն
Անզօ՜ր են եղել նրան ազատել,
Եւ եթէ գալիք
Դարերն անզօ՜ր են ազատել նրան,
Եւ հրա՜շքն է լոկ
Հնա՛րն անհնար,
Տէ՜ր, տո՛ւր ինձ Մովսէս մարգարէի պէս
Հանե՛լ ու տանե՛լ ցեղն իմ հալածուած
Այս Հայաստանի՜ց,-
No comments:
Post a Comment