ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ: ՀԱՅԱՍՏԱՆ
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ...
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ...
Հովհաննես Գրիգորյան (1945- )
XX Դարի Հայ Պոէզիա, կացմեց Զավն Ավետիսյանը, ՀԳՄ Հրատ. (2005)
Յովհաննէս Գրիգորեան „Հայաստան“ [դասական ուղղագրութեամբ]
Սա իմ երկիրն է - չափերով այնպիսին -որ կարող եմ վերցնել հետս,թէ մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպէս ծերացած մայր,Փոքրիկ՝ ինչպէս նորածին զաւակ,իսկ քարտէզի վրայ
ընդամէնը արցունքի մի կաթիլ...
Սա իմ երկիրն է - չափերով այնպիսին,որ ազատօրէն տեղաւորել եմ սրտիս մէջ,որ չկորցնեմ յանկարծ...
Hovhannes Grigorian „Armenien“
Das ist mein Land - von solchem Ausmaß,
dass ich es mitnehmen kann,
wenn ich verreise in ein fernes Land.
So klein wie ein altes Mütterchen,
so klein wie ein neugeborenes Kind.
Auf der Karte jedoch
nicht mehr als eine einzige Träne ...
Das ist mein Land - von solchem Ausmaß,
dass ich's bequem in mein Herz eingeschlossen habe,
damit ich's nicht plötzlich verliere.
(Übersetzung: Raffi Kantian)
No comments:
Post a Comment