Wednesday, May 04, 2011

2011 ASA/APP Second Annual Poetry Writing Competition

The ARMENIAN POETRY PROJECT and The ASA are happy to announce the winners of the 2011 competition. 

For the Teen-age category:Christine Keshishyan, 14, who wins for her English poem Ted
Christine is a student at the St. Gregory's A. & M. Hovsepian School, in Pasadena, CA

For the College age category:
Haik L. Gazarian, 22, who wins for his English poem Captured
Haik attends Babson College and lives in Alpine, NJ

For the 23 years and older category:
Mariam Ashchyan, for her Armenian poem Կուզեմ ես վեր նետել. Mariam lives in Racine, WI.
Honorable mention to Taleen Nazarian for her English poem, Time For Truth. Taleen lives in San Jose, CA

The Principal of St. Gregory's A. & M. Hovsepian School, poet Shahé Mankerian, will receive a Certificate of Appreciation for his dedication to poetry.

Congratulations to all the winners

Monday, May 02, 2011

Թադէոս Եսայեան։ Առուն

Ծործորին մէջ ոլորտաւիւն՝
Գլգլալով անցաւ առուն,
Կարծես թափին ծափ կար կանչող՝
Մանկութիւններ յիշեցնող...

Վերը գիւղին՝ աղբիւրին քով՝
Կարկաչելով անցաւ առուն,
Կարծես ալքին խայծ կար դիւթող՝
Թարմատիներ հրապուրող...

Վարը գիւղին՝ դաշտերու քով՝
Կաթնափրփուր անցաւ առուն,
Կարծես լանջին ծիծ կար թեւող՝
Ուրդ ու կորի դիեցնող...

Եւ ահա ջայլ...Սահանքն ի վար
Փշրուելով անցաւ առուն,
Բայց գայթին մէջ կարծես կայք կար՝
Բարձրութիւններ դրասանգող...

Հիմա հեռուն թաւուտքներուն՝
Ծանծաղելով կ'անցնի առուն...
Կարծես մէջքին լօռ է կապեր՝
Կանաչ օրեր յիշատակող...

Sunday, May 01, 2011

Թադէոս Եսայեան։ Գարնանամուտ

Ես գարունիս ժպտեցայ
Պատշգամէս բացօթեայ,
Աշխարհ մ'ինկաւ ներսը լիք
Լուսամուտէս գեղեցիկ...

Ու ես շշմած խինդարբուն
Իջայ մայթերը սիրուն,
Աշխարհ մը կար ափերուս՝
Բիւրեղ աշխարհ մը պորփիւր..

Ու տեսնողներ ապշեցան...
Գարունը զառ որ տեսան՝
Ըսին Շիրա՜զն է...արքա՛ն...
Շիրազն ըսին այս անգամ

Մանիշակին իր սիրած
Ու վարդերուն հայրենի՝
Աշխարհ մ'արփով կլայ'կած
Որպէս թաղար կը տանի...

Friday, April 29, 2011

Թադէոս Եսայեան։ Հայ Աղջնակին Երքը

Այս սարերուն արեւանիստ՝
Իմ կանաչիս, ի՛մ ծաղկումիս,
Բլիթ դէմքիս, կանչող հետքիս,
Գեղգեղանքիս ու սոյր հեւքիս՝
Գե՛ղն է ինկեր...
Այս սարերուն՝ լսէ՜ք լեռներ՝
Այս սարերուն փիւնիկն եմ ես...
Ես ծաղիկն եմ այս սարերու
Հայրենադարձ գարուններուն...

Այս ջրերուն փրփուրազիստ՝
Իմ ծփանքիս ու խաղացքիս,
Անրջանքիս ու կապոյտիս,
Սոյզիս, սոյլիս ու մրմունջիս՝
Նա՛յն է ինկեր...
Այս ջրերուն՝ լսէ՜ք ծովեր՝
Այս ջրերուն նայադն եմ ես...
Ես կարապն եմ, պալերինա՜ն
Սեւանածէս նոր ջուրպարին...

Thursday, April 28, 2011

Jean Asadour: DOUX SOUVENIR


Au-dedans de moi un vieux fardeau,
Eveille l’esprit d’un sentiment affectueux.
Souvent une idée innocente et pure,
S’évade vers un lointain lieu sacré.
Une incessante voix chèrement connue,
Réveille le même sentiment auparavant vécu.
Longtemps une image fatale vibre,
Dans l’air léger et libre.
L’instant qui coule dans la rivière du temps,
Ne s’est pas reposé dans mon âme.
Une ancienne blessure inguérissable,
Comporte un mystère intarissable.
Oh! comme le doux souvenir,
Au-dedans de moi encore il respire.
Infligeant et joyeux parfois,
Implore l’amour d’autrefois.


Լօլա Գունտաքճեանին
Սիրով եւ յարգանօք Յովհաննէս Ասպետ Ասատուրեան

Monday, April 25, 2011

Alene Terzian and the Zephyr Poets at Altadena Library open poetry reading

Shahe Mankerian, Armine Iknadossian, Tina Demirdjian, and Alene Terzian
reading at the Altadena Library


Friday, April 29th, 2011
600 E. Mariposa St.
7:00 PM


Free admission


This program is part of the San Gabriel Valley Poetry Festival during National Poetry Month.  The free event is sponsored by the Friends of the Altadena Library


Saturday, April 23, 2011

A Genocide in Verse

Tuesday, April 19, 2011

My Soul is Loud: An Evening Celebrating Armenian Literary Traditions

Distinguished Armenian writers
introduce and read writing
by canonical Armenian writers,
as well as their own work.

Aram Saroyan on  Archie Minasian
Mark Arax on  A.I. Bezzerides
Aris Janigian on  William Saroyan

Thursday, April 21, 2011 @ 7 PM

Event Meeting Room at the Cahuenga Library
4591 Santa Monica Blvd.
Los Angeles, CA

Free Admission.  A reception with Armenian treats will follow!



RSVP on FACEBOOK

Sunday, April 17, 2011

Շնորհաւոր Սուրբ Զատիկ - Happy Easter - Joyeuses Pâques

The Armenian Poetry Project will be on a short break.


Friday, April 15, 2011

Esther Heboyan: New Book Release


Comme un dimanche d'août à Burgaz 

Esther Heboyan 
Format: 14 x 21 
150 pages 
Prix: 15.00 € 
EAN13: 978-2-35614-034-0 
Sortie le 15 avril 2011 

Dans l’exil s’appliquent la double peine, la double perte. Comme si l’on mourait deux fois. On meurt de n’avoir pas vécu pleinement là-bas – faute d’espérance et donc de plénitude. On meurt d’avoir vécu à moitié ici – faute d’ancrage et donc de plénitude. Ce sont deux vies qu’on pleure. Deux vies vouées à l’absence, à la dérive. Deux vies jetées sur un radeau qui vogue d’une rive à l’autre, tangue, divague sans jamais vous laisser débarquer sur la terre ferme. 

Sur un ton à la fois tendre et caustique, l’auteure révèle l’intimité de personnages tantôt déracinés, tantôt décalés. Dans un monde tragi-comique, la douleur est tenue à distance, le rire n’est jamais loin. Des êtres de chair, ou de papier se font voler le scénario de leur vie. Ils affrontent les situations ordinaires de l’existence tandis que se superposent, se confondent et se cristallisent les lieux, les langues, les moments. La réalité formatée éclate à différents niveaux. Et la mémoire, sans cesse réactivée, attire irrésistiblement vers l’exil intérieur. 
De magnifiques histoires de vie offertes comme une confidence, un secret partagé. 

Née à Istanbul dans une famille arménienne, Esther Heboyan émigre en Allemagne puis en France. Après une formation d’angliciste, elle part étudier le journalisme aux États-Unis. Maître de conférences à l’Université d'Artois, elle se consacre à l'enseignement et à la recherche en littérature américaine. Elle a notamment publié Les passagers d’Istanbul (2006) aux éditions Parenthèses, Les Rhododendrons (2009) aux éditions Empreinte temps présent. 


Éditions Empreinte temps présent. www.editions-empreinte.com 

Thursday, April 14, 2011

Գարմար։ Մեր պատմությունը


Ով է ասել, լավ չեմ հիշում,

Բայց լավ գիտեմ.

Պատմությունը շատ է սիրում ուժեղներին։
Հին գրքերի փոշին մաքրեմ,

Գնամ հասնեմ անտիկ դարեր,

Գնամ քայլեմ հին օրերի փողոցներում,

Վարդանի հետ մեկնեմ մարտի,

Մաշտոցի հետ խոսեմ մի կուշտ,

Անցնեմ կորած փողոցներով,

Գիրքը փակեմ

Ու գամ նորից մեր օրերը։



Մեր պատմությունը գրում ենք հենց մենք,

Ու քանի որ սա այդպես է.

Ես սիրում եմ ժամանակը

Այն, որ հիմա ապրում ենք մենք։

2011 թ.

Wednesday, April 13, 2011

Գարմար։ Գայլի մուշտակ


Դուք քանդեցիք մեր դրախտը

Եվ քավարան սարքեցիք,

Եվ այրեցիք մեր մատյանը`

Ձեր մատյանը չգրեցիք։
Սպանեցիք տանտիրոջը`

Տուն ունեցաք վերջապես,

Եղաք և շատ և շատացող

Գայլի ոհմակ`բարբարոս ցեղ։
Թակարդ լարե՞մ, որսի գնա՞մ,

Ո՞նց ձեր ցեղին, պարտքը մեր տամ,

Անցնի անգամ հարյուր տարի,

Հազար տարի անգամ անցնի,

Չի մեղմանա ցավը վերքիս։
Դուք քանդեցիք մեր դրախտը

Եվ քավարան սարքեցիք,

Եղաք նաև հարմար գործիք,

Հարմար պահին` սուտ խամաճիկ,

Փափուկ բարձի` վարձու դերձակ,

Մինչև ե՞րբ եք ձեր այդ բարձով

Փակ պահելու ունկն աշխարհի։
Եվ պիտի գա՛ նոր ժամանակ

Արդարացի ու հատուցող,

Որսի պիտի գնան նրանք 

Ովքեր երեկ եղել են զոհ։

9/01/2011 թ.


Tuesday, April 12, 2011

Գարմար։ Մեր ճանապարհը



Մենք ընտրեցինք ճանապարհը

Թե ճանապարհն ընտրեց մեզ,

Ու գնում ենք` տուն կառուցող

Անշտապ քայլով շինարարի,

Եվ կոշիկի հիշողությամբ

Անգիր գիտենք, որտեղ է փոս,

Որտեղ ակոս։
Մեզ խաբելը շատ դժվար է,

Ինչպես մանկանն է դժվար խաբել.

Այն մանկանը, ով լավ գիտե,

Թե որտեղ կա քաղցրավենիք։

Մեր ճանապարհն այնքան նեղ է`

Հազիվ լինի աշխարհաչափ,

Բայց մենք գոհ ենք և եղածից

Դժգոհելը քանզի մեղք է։

Հավատացյալ չլինելով`

Բայց լինելով հավատավոր,

Շարունակենք մեր ընթացքը հավատալով,

Որ ոսոխը վախենում է միայն ուժից.

Մեր տաք զենքից, մեր սուր աչքից` հեռահար,

Իսկ աղոթքը հասկանում է միայն Աստված...




2010 թ.

Monday, April 11, 2011

Գարմար։ Ազատություն


Ես այնքան եմ ազատ,

Որքան որ ազատ եմ.

Շատն ու քիչը սրա

Ես դեռ չեմ հասկանում։
Թե լավ բժիշկ ես,

Ինձ այս դեղը տուր

Ճիշտ չափաբաժնով`

Ազատությունը չափ ու սահմանն է։

Ես դա հասկացա.

Նայելով անշուք փշալարերին`

Կեղծ սահմանների ազատությանը:

Անազատ մարդու ազատ մտքերը

Մի՞ թե չեն անցնում ողջ սահմանները.

Անցնում են, անշո՛ւշտ,

Բայց դրանից հետո միշտ մահանում են Հրանտ Դինքերը։

2010 թ.


Sunday, April 10, 2011

Գարմար։ Առավոտ


Ջութակի պես նուրբ այս առավոտը
Գրկեցի մի օր ու հետըս տարա,
Ես չգիտեի և ոչ մի նոտա,
Բայց ոնց էր սահում աղեղը արա՜գ,
Լարերի վրով բարձր հոսանքի,
Կուտակումներից բոլոր ձայների
Ինձ դուր էր գալիս միայն այս ձայնը`
Ջութակի պես նուրբ այս առավոտի։

2008 թ.

Saturday, April 09, 2011

Գարմար։ Ժամանակը

Ամեն ժամ ունի իր ժամանակը`
Հաշվված վայրկյաններ,
Անցնող ակնթարթ։
Ժամանակը` հորինված տիրույթ,
Ապրելով, դանդաղ մենք վատնում ենք այն,
Իսկ նա երբևէ պիտի սպանի
Իրեն հորինող հպատակներին։



18/02/09 թ.

Գարմար - կենսագրկան գիծեր



Գարմարը (Կարեն Մանվելի Մարդանյան) ծնվել է Վանաձորում, 1984 թվին։ 
Մանկությունը և պատանեկությունն անցել Է Դիլիջանում։ 
2006- ից տեղափոխվել ու ապրում է Ռուսիայումուր իր ասելով՝ հասկացել է Տերյանի այս խոսքը` «Մի՞թե վերջին պոետն եմ ես»։

Պոեզիան դարձել է իր տխուր և ուրախ օրերի անդավաճան ընկերը։ Ինքնակենսագրականի մեջ նա նշում էոր բանաստեղծությունը պահիզգացմունքներիտրամադրությունների մի ամբողջ փունջ ունի իր մեջայն իր խտացված միտքն է թղթի վրաիր կյանքը... 

Friday, April 08, 2011

Արամ Քէթէնճեան։ Ես չէի գիտեր




Ես չէի գիտեր, որ Արագածի լանջերն են հզօր, իսկ ձորերը՝ խոր.
Ու վերելքն Անոր, որքան սոսկալի, այնքան ալ է դիւր։

Ես չէի գիտեր, որ Արագածի կողերուն խրոխտ, աղբիւրներ կան բիւր,
Ուր ջուրն է զուլալ, ան՝ քաղցր ու մաքուր։

Ես չէի գիտեր, որ վանքն Ամբերդի հանդարտ կը ժպտի վտակին ձորի,
Իսկ Ամրոցն անխախտ, անվերջ կը հսկէ լերան ծերունի։

Ես չէի գիտեր, որ Արագածի գագաթները սէգ՝ տէրն են ամպերուն.
Եւ անոնց ձիւնը՝ յաւերժ, շողշողուն...

Ես չէի գիտեր, որ Քարի լիճը երբեմն անյայտ,
Անտեսանելի իրողութիւն է։

Ես չէի գիտեր, որ Արագածի ժայռոտ մէկ լանջին,
Հպարտ բազմած է ուխտաւորներու հոգին ներշնչող՝
Ս. Աստուծածին վանքը Տեղերի։

Ես չէի գիտեր, որ ստորոտին գիւղեր կան սիրուն,
Ուր կ՛ապրին հուրի  փերիներ զուարթուն.
Գիւղեր, որ ունին այգիներ գոյն գոյն։

Սակայն ճիշդն ըսեմ,
Որ այդ բոլորը  գիտէի իրօք,
Բայց... չէի գիտե՜ր...


2009 Նախապէս հրատարակուած է Հայաստանի Հայ Գրող  ամսաթերթին մէջ 
եւ www.nshanag.net կայք էջին վրայ:

Thursday, April 07, 2011

Արամ Քէթէնճեան։ Արարատին


Երբ եմ կրկին մօտըդ գալու,
Քեզ տեսնելո՛ւ Արարատ,
Քո պատկերը խորհրդաւոր
Սիրերգելու լե՛ռ  հպարտ։

Կ′ուզեմ կառչիլ ժայռերուդ վեհ,
Ու ներշնչուիլ, զորանա՜լ.
Ծաղկաբոյրըդ  ըմբոշխնելով՝
Հրճուիլ, ցնծալ, վերանա՜լ...

Յաւերժական ձիւնէդ բիւրեղ
Թող բխի յոյսի աղբիւր,
Եւ ըմպելիք կախարդական
Ու զովացնէ սիրտն իմ հուր։

Երկնակարկառ  գագաթներըդ
Թող բաշխեն Մաս, Սրբութի՜ւն.
Իսկ հովերըդ փոթորկաշունչ՝
Վշտերուս անդորրութիւն...

Որպէս արծիւ հսկայական,
Քո թեւերով Սիս – Մասիս,
Եկո՛ւր, ինձ ա՛ռ ու գիրկըդ տար,
Անմահացո՛ւր իմ հոգիս...

2008


Նախապէս հրատարակուած է Հայաստանի Հայ Գրող ամսաթերթին մէջ։