Saturday, February 05, 2011

Սարգիս Ք. Խաչերեան։ ԱՆՔՈՒՆ

Անքուն կօշկակարը
Գլուխը բարձին
Բոպիկ ոտքեր կը համրէ
Մտովին

Անքուն ծաղկավաճառը
Գլուխը բարձին
Տօնական օրեր կը համրէ
Մտովին

Անքուն քննադատը
Գլուխը բարձին
Բանաստեղծէ մը մէջբերումներ կը կատարէ
Բարձրաձայն 

1 comment:

Lola Koundakjian said...

"Ինձ համար հայտնություն էր Սարգիս Խաչերեանի բանաստեղծությունները:
Մեծ բավականությամբ կարդացի:Հետաքրքիր մտածողություն և եզակի պատկերներ:
Ներքին ռիթմ և համեցող տպավորություն: Շնորհակալություն: Սոնիա"