Thursday, February 17, 2011

Զահրատ։ Միշտ Հայելիները

Հայելիին մէջ երբ նայիս
Զիս կանչէ անպայման
- ըսաւ Ագապին -
Որպէսզի
Հայելին երբ ճաթի
Կտորները հաւաքեմ -

Շատ բարեսիրտ աղջիկ է Ագապին
Միշտ ալ գեղեցիկ բառեր կը գտնէ
զիս շփացնելու համար 

ԶԱՀՐԱՏ 
ԴԴՈՒՄԻ ՀԱՄ (Բանաստեղծութիւններ), Արաս Հրատարակչութիւն, 2009 Ստամգուլ


No comments: