Monday, May 19, 2014

Հրաչյա Սարուխան։ [Ներեցե՛ք ինձ]

Ներեցե՛ք ինձ,
Ազնիվ, խստաբարո սրբե՛ր,
Ռոսլին ու Գրեկո, ու Ռաֆայել,
Հանդգնում եմ
Ահա՛
Արտասուքով սրբել
Երանգների փոշին ու հոգուս մեջ պահել:
Մատներս արտասվում են կորցրածի համար:
Սարսափելի ծանր է այս լքումը:
Լեոնարդոն թեեւ իմ հոգին է համակ,
Նարեկացին սակայն ինձ ձգում է...

Ընդունե՜ք ինձ,
Դանթե, ու Լորկա, ու Չարենց,
Ու մկրտեք ի՛նձ էլ հեղուկով սուրբ...
Իմ հոգեւոր կյանքում ինչ վրձինը չարեց՝
Իմ գրիչը կանի

Հմուտ ու նուրբ:

Forgive Me

Forgive me
Gentle, stern saints,
Roslin, Greco and Raphael,
For my daring
Thus
To erase with tears
The dust of hues and hide in my soul.
My fingers sob for what is lost.
This desertion is horribly heavy.
Although Leonardo is my entire soul,
Narekatsi is casting me aside…
 
Take me in your stride,
Dante, Lorca and Charents,
And christen me with holy liquid…
What my brush did not do in my pious life,
My pen shall render –
 
Skilled and slender.
 
 
…………………… Hrachia Saroukhan

Translated by Tatul Sonentz

No comments: