Մարո Մարգարյան։ հազիվ հազիվ կարողացա
Հազիվ հազիվ կարողացա,
Պահել փշուր կրակ անմար,
Եվ չըպաղել։
Հազիվ հազիվ կարողացա
Մորս տված պատկերն իմ պարզ
Զաղավաղել։
Այսքանով էլ պարտական եմ
Քեզ խոր իմ սեր,
Իմ լույս կարոտ։
Այսքանով էլ պարտական եմ
Քեզ, իմ անտես հզորություն,
Իմ նախատված,
Իմ անկարող։
Մարո Մարգարյան « Ձնհալից Հետո»- Հայաստան հրատակչութիւն, Երեվան, 1965
No comments:
Post a Comment