Friday, May 23, 2014

Էդվարդ Միլիտոնյան: ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻ

Հնդկական օվկիանոսի ափին արտասվում էր
Ալեքսանդր Մակեդոնացին,
Նա չէր տեսնում ցամաք, որ կարող է նվաճել։
Նա չէր կարող ջուրը գրավել,
Ջուրը վազում էր մատների արանքով,
Մտքի մաղի մեջ չէր մնում օվկիանոսը։
Ամեն ինչ նվաճելու համար պիտի մահանալ։
Եւ կնքեց մահկանացուն արագ
Եւ զմռսած ծրարն ուղարկեց մեզ,
Որ չենք կարողանում բացել
Այս էլ քանի դար։
Եւ արտասվում ենք նրա պես,

Նրա արցունքներով։

No comments: