Սիլվա Կապուտիկյան։ Հայրեն
Ափսոս, ա՜խ, հազա՜ր ափսոս
Իմ կարոտ-կարոտ աչքերին,
Իմ արցունք-արցունք խոսքերին,
Ծով թափած իմ ծով-ծով սիրուն,
Ափսոս, ա՜խ, հազա՜ր ափսոս։
Իմ փշուր-փշուր ժողոված,
Իմ հատիկ-հատիկ կողոված,
Թանկ գտած՝ էժան կորցրած
Երազին՝ փշրվա՜ծ մի օրում
Ափսոս, ա՜խ, հազա՜ր ափսոս…
Սիլվա Կապուտիկյան, Դեպի խորքը լեռան, «Հայաստան» Հրատարակչություն, Երեվան, 1972
No comments:
Post a Comment